#9 - Արփի Կարապետյան, Սերգեյ Թանթուշյան - Nor ej

Release Date:

Network Nation Podcast-ի 9րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի հիմնադիր՝ Արփի Կարապետյանի և այդ նախագծում ներգրավված մենթորներից մեկի՝ Սերգեյ Թանթուշյանի հետ։Ծրագրի շրջանակում ներառվելու են 18-30 տարեկան շուրջ 1.000 երիտասարդներ, որոնց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ։ Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման դասընթացներ:«Նոր էջ» նախագիծը համագործակցելու է շուրջ 500 կազմակերպությունների և կառույցների հետ, որոնց պահանջներից ելնելով, կձևավորվեն և կիրականացվեն ուսուցման, զարգացման և ուղղորդման թիրախային ծրագրեր: Արդյունքում թիրախային խմբի երիտասարդները ոչ միայն ձեռք կբերեն և/կամ կվերականգնեն իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, այլև կունենան ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին համահունչ հմտություններ ու գիտելիքներ։Նոր Էջhttps://hrcommunity.am/hy/events/nor-ej/https://www.facebook.com/norejarmenia#NetworkNation #ArmenianProjects#NorEjArmenia #ՆորԷջ ​​ #ArmenianPodcast

#9 - Արփի Կարապետյան, Սերգեյ Թանթուշյան - Nor ej

Title
#9 - Արփի Կարապետյան, Սերգեյ Թանթուշյան - Nor ej
Copyright
Release Date

flashback